ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հրաձգություն՝ ԱՄՆ ակումբներից մեկի մոտ․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում հրաձգության հետեւանքով չորս մարդ Է զոհվել, երկու տասնյակն էլ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է տեղական AL պորտալը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
«Բիրմինգհեմի Five Points South զվարճանքի թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել, առնվազն 21-ը վիրավորվել են», - ասվում է հրատարակության մեջ:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Թրումեն Ֆիցջերալդի խոսքով՝ երեք մարդ տեղում մահացել է, ևս մեկը մահացել է հիվանդանոցում։ Տուժածներին հոսպիտալացրել են։
Պորտալի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են, երբ ակումբի այցելուները հերթ են կանգնել։ Դեռ ոչ ոք չի ձերբակալվել։
CNN-ն էլ, վկայակոչելով ոստիկանական բաժանմունքին, հայտնում է, որ քաղաքի բանուկ շրջանում է զանգվածային հրաձգությունը տեղի ունեցել:
Նախնական տվյալներով՝ մի քանի զինված անձինք բազմաթիվ կրակոցներ են արձակել բարերից մեկի մոտ գտնվող մարդկանց բազմության ուղղությամբ:
21 տուժածներից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Կասկածյալները դեռ չեն ձերբակալվել։