Կարկուտ, անձրև, քամու ուժգնացում․ առաջիկա օրերի եղանակը
Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ կտեղա։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Սեպտեմբերի 22-23-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Որոշ վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Տեղումները կդադարեն սեպտեմբերի 25-26-ին։
Այսօր ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ կգրանցվի նաև Երևանում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում (18-21մ/վ արագությամբ)։
Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 20-22, գիշերը` 14-16 աստիճան տաքության սահմաններում։