Որն է Զելենսկու` հակամարտությունն ավարտելու ծրագիրը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ հակամարտությունն ավարտելու ծրագիրը հիմնված է այն բանի վրա, որ արևմտյան երկրները հավանություն կտան հարվածներին դեպի Ռուսաստանի տարածք: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։


«Զելենսկու ակնարկը շատ թափանցիկ է. եթե «Հաղթանակի պլան»-ի իրականացումը կախված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից, այսինքն՝ դա կախված է նրանից, որ Ուկրաինային թույլ տա օգտագործել արևմտյան զենքը: Մենք հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը, բայց, իհարկե, այդ պլանի ենթատեքստը եւ կետերը մենք չենք տեսնում», - ասել է նա ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։


Լեշչենկոն, միևնույն ժամանակ, շահարկումներ է անվանել ծրագրի բովանդակության վերաբերյալ տարբեր ենթադրությունները, որոնք հայտնվել են վերջին օրերին արևմտյան լրատվամիջոցներում:


Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ հակամարտությունն ավարտելու որոշակի ծրագիր ունի:

Քաղաքականություն