Հայաստանի կանանց հավաքականը տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը. Շախմատի համաշխարհային Օլիմպիադա
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Չինաստանի հավաքականի նկատմամբ՝ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը:
Առաջին չորս խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1) և Վիետնամի թիմին (3:1):
Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), իսկ չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5):
Նմանատիպ հոդվածներ
Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում գերազանցել է մեկ միլիարդ հետևորդների թիվը
Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում գերազանցել է մեկ միլիարդ հետևորդների թիվը: Այս մասին պորտուգալացի ֆուտբոլիստը գրել է X...
Կյանքից հեռացել է բռնցքամարտի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է՝ 67 տարեկանում կյանքից հեռացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չե...
Չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվել. հերթական խայտառակությունը. «ժողովուրդ»
«Երեկ սենսացիոն լուր տարածեց հայկական ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ի սե...
Եթե իմ ֆուտբոլիստների մեջ կա տղամարդկային պատիվ, ես կհասնեմ նրան, որ ռեւանշ վերցնենք. Պետրակովը՝ Հս. Մակեդոնիայի հետ խաղի մասին
Երեկ Ազգերի լիգայի խաղարկությունում կայացան երկրորդ տուրի վերջին հանդիպուները։ Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում ան...