Կյանքից հեռացել է բռնցքամարտի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է՝ 67 տարեկանում կյանքից հեռացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն, գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ Խորեն Ինջյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Խորեն Ինջյանը ծնվել է 1957 թվականի հուլիսի 11-ին, Երևանում: Մարզական կարիերայում առավել նշանակալի հաջողությունների է հասել 1979 թվականին։ Այդ տարվա մայիսին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ հասնելով կիսաեզրափակիչ՝ դարձել է բրոնզե մեդալակիր։ Այդ տարի նա նաև դարձել է ԽՍՀՄ առաջնության հաղթող և ԽՍՀՄ ժողովուրդների VII սպարտակիադայի ոսկե մեդալակիր:
Նույն տարում ԱՄՆ-ում մասնակցել է աշխարհի գավաթի առաջին խաղարկությանը և հասել եզրափակիչ, որտեղ պարտվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Թոնի Թաբսին՝ արժանանալով արծաթե մեդալի:
1990 թվականից ապրել է Լոս Անջելեսում (ԱՄՆ)։ 1995-1997 թվականներին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում:
Նմանատիպ հոդվածներ
Եթե իմ ֆուտբոլիստների մեջ կա տղամարդկային պատիվ, ես կհասնեմ նրան, որ ռեւանշ վերցնենք. Պետրակովը՝ Հս. Մակեդոնիայի հետ խաղի մասին
Երեկ Ազգերի լիգայի խաղարկությունում կայացան երկրորդ տուրի վերջին հանդիպուները։ Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում ան...
Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում գերազանցել է մեկ միլիարդ հետևորդների թիվը
Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում գերազանցել է մեկ միլիարդ հետևորդների թիվը: Այս մասին պորտուգալացի ֆուտբոլիստը գրել է X...
Ալեքսանդր Պետրակովը` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի մասին
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսայի...
Հայաստանի կանանց հավաքականը տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը. Շախմատի համաշխարհային Օլիմպիադա
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Չինաստանի հավաք...