Նախարարը` Սնուփ Դոգի սպասվող համերգի մասին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցի, թե երբ է տեղի ունենալու Սնուփ Դոգի համերգը, ասաց, որ չի կարող ասել, քանի որ նախարարությունը չի կազմակերպում այն.
«Մենք ընդամենը ֆինանսավորող կողմն ենք։ Համերգի բանակցությունները և կազմակերպումը ամբողջությամբ այն ընկերության գործն է, որի անունը մատնանշեցիք։ Մենք նրանցից գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները»,- ասաց նախարարը՝ նշելով, որ սպասում են նրանց արձագանքին. «Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք բանակցություններ են վարում այդ օրերի շուրջ»։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ ելքը 2-ն է՝ կամ կհամաձայնեցնեն, և համերգը տեղի կունենա, իսկ եթե համաձայնության չգան երգչի հետ, և համերգը տեղի չունենա, գումարները կվերադարձվեն։