ԵՄ երկրները Շենգենյան գոտում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակման շուրջ բանակցություններ են վարում

ԵՄ երկրները Շենգենյան գոտում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակման շուրջ բանակցություններ են վարում. հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստիան Վագները.


«Այս պահին այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում եվրոպական մակարդակով»,-ասել է նա։


Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղված նամակը, հայտնել է, որ ԵՄ 8 երկրների արտաքին գործերի նախարարներ պահանջել են սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժը եվրոպական երկրներում՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում:

Քաղաքականություն