Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Խոշոր վթար․ բախվել են ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան, կա 7 տուժած
Edita
Այսօր ժամը 12:50-ի սահմաններում Նոր Գեղի - Արզնի գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» և «Աբովյան» բժշկական կենտրոններ։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքը հայտնում է, որ նշված խաչմերուկում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ լուսացույցներ չկան։

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն՝ Երևանի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
Edita
Կոմայի մեջ գտնվող 10-ամյա երեխայի հարազատները վթարի են ենթարկվել․ մանրամասներ
Edita
Լոգարանում հայտնաբերվել է գործարարի դի, կողքին՝ Արցախի նախագահից պարգևատրված ատրճանակ
Edita
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են երթուղայինն ու մարդատարը. ինչպես են 7 վիրավորները
Edita