Ալեքսանդր Պետրակովը` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի մասին
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը․
«Ի՞նչ փոփոխություն կլինի առաջիկա խաղում․․․ Դեռ ժամանակ ունենք, այսօր նախախաղային մարզումն է, մենք նաև վերլուծում ենք տվյալները, ըստ այդմ կկազմենք թիմի մարտավարությունը վաղվա խաղի համար։ Մենք շատ աշխատանք ենք կատարում, խաղից խաղ ֆուտբոլիստները բարելավում են իրենց որակները։
Ես շատ ուրախ եմ, որ թիմում կա Հարոյանի պես ֆուտբոլիստ (նա վաղը 85-րդ հանդիպումը կարող է անցկացնել հավաքականի կազմում): Գոհ եմ նրա պահվածքից, մոտեցումից՝ մարզումներին և խաղերին։ Նույնը կարող եմ ասել նաև Հովհաննիսյանի, Չանչարևիչի, Չալըշըրի վերաբերյալ։ Նրանց առկայությունը կարևորում եմ հավաքականում։ Իսկ Նաիր Թիկնիզյանի հետ ամեն ինչ կարգին է, նա պատրաստ է վաղվա խաղին։
Հս․Մակեդոնիայի հավաքականը բարձրակարգ թիմ է։ Վերլուծել ենք, նրանց խաղը դիտել ենք։ Պատրաստվում ենք վաղվա խաղին, գիտենք մրցակցին։
Շատ գոհ ենք Բիչախչյանի մարզավիճակից։ Դեռ հունիսին խոսել էի Վահանի հետ, գոհ եմ այդ խոսակցության արդյունքից։ Սերոբյանը մի փոքր անսովոր դիրքում խաղաց, շատ լավ հանդիպում անցկացրեց, Շաղոյանը սրեց խաղը՝ դուրս գալով փոխարինման։ Որևէ մեկից դժգոհություն չունեմ»,- ասել է Պետրակովը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Եթե իմ ֆուտբոլիստների մեջ կա տղամարդկային պատիվ, ես կհասնեմ նրան, որ ռեւանշ վերցնենք. Պետրակովը՝ Հս. Մակեդոնիայի հետ խաղի մասին
Երեկ Ազգերի լիգայի խաղարկությունում կայացան երկրորդ տուրի վերջին հանդիպուները։ Հայաստանի հավաքականն արտագնա հանդիպում ան...
Հայաստան-Լատվիա. մերոնք 3։1 հաշվով առջևում են
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում շարունակվում. Հայաստան-Լատվիա հաբդիպումը։ Սկսվել է երկրորդ խաղակեսը, և...
Կյանքից հեռացել է բռնցքամարտի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է՝ 67 տարեկանում կյանքից հեռացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չե...
Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում գերազանցել է մեկ միլիարդ հետևորդների թիվը
Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում գերազանցել է մեկ միլիարդ հետևորդների թիվը: Այս մասին պորտուգալացի ֆուտբոլիստը գրել է X...