ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչպես են վնասազերծում Երևանում մարտական ատրճանակով զինված տղամարդուն

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամիրյան փողոցում գտնվող քաղաքացու մոտ մարտական ատրճանակ կա։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զինված տղամարդը գտնվում էր մարդաշատ վայրում։


Արդեն տեղում նրան մոտ 20 րոպե ոստիկանները վերցնում են իրենց հսկողության տակ ու երբ արդեն վստահ լինելով, որ հնարավոր է նրան վնասազերծել, վնասազերծում են նրան։ Կարճ ժամանակում կասկածյալն արդեն բերանքսիվայր հայտվում է ասֆալտին։


Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով, ինչպես նաև թիթեղյա փաթեթ, որի մեջ եղել է բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0.2 գրամ քաշով։


Զինված տղամարդը, ով, կայքի տեղեկություններով, Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Ն.-ն է, բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և նրան փաստաթղթերով ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Քաղաքականություն