Աջապահյանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանի և Հայաստանի եկեղեցիները պետք է բարեկամական հարաբերություններ պահպանեն երկրների միջև դրական հարաբերությունների պահպանման համար, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության արագ լուծման համար: Այս մասին «Իզվեստիա»- ին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Երկու եկեղեցիներն էլ պետք է լինեն առաջնագծում՝ երկու եկեղեցիների, երկու ժողովուրդների և երկու երկրների միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունները պահպանելու համար»,- ասել է նա:
Արքեպիսկոպոսը նշել է, որ իրեն շատ են հուզել իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ուկրաինական ուղղափառ եկեղեցու շուրջ։ Աջապահյանը նշել է՝ ինքը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի շատ մոտ ապագայում, որպեսզի թյուրըմբռնումները կարողանան վերափոխվել այլ ոլորտի և խթան հանդիսանան Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունների զարգացման համար:
«Տարաձայնություններ միշտ էլ լինում են, նաև եկեղեցում, բայց այդ ամենը լուծվում է խաղաղ և նույնիսկ աննկատ։ Եկեղեցին տալիս է այդ օրինակը, թե ինչպես լուծել բոլոր խնդիրները», - ընդգծել է նա։