Արեգակի վրա 2 բռնկում է տեղի ունեցել․ պլազմայի 2 ամպ է շարժվում դեպի Երկիր

2024-ի սեպտեմբերի 7-ին Արեգակի տեսանելի կողմում տեղի է ունեցել պլազմայի շատ մեծ արտանետում, որը, ըստ գիտնականների, «կդիպչի Երկրի եզրին»: Այսօր՝ սեպտեմբերի 9-ի առավոտյան, Արևը պլազմայի նոր մեծ ծավալներ է արտանետել՝ ուղիղ դեպի Երկիր: Այս մասին հայտնում են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից։


Սեպտեմբերի 10-ի երեկոյան 5 բալանոց սանդղակով 1-2 մակարդակի մագնիսական փոթորիկներ են կանխատեսվում։ Մոտ 30 տոկոս հավանականությամբ երկրի եվրոպական հատվածում տեսանելի կլինեն բևեռափայլերը։ Արեգակնային զանգվածների ժամանումը, որոնք Արեգակն այսօր արտանետել է, սպասվում է սեպտեմբերի 11-ի կեսօրից հետո: Ինչպես նշում են գիտնականները, Երկրի վրա արևի երկու հարվածները կարող են միավորվել մեկ փոթորիկի մեջ, որը կտևի մոտ մեկ օր:


«Կարելի է նկատել, որ լուսանկարում նոր արտանետումն ունի շատ անսովոր, կրկնակի ձև, կարծես այն բաղկացած է երկու ամպից։ Աջը, թվում է, Արեգակի արևմտյան եզրին առավոտյան տեղի ունեցած բռնկման արդյունքն է և վտանգավոր չէ Երկրի համար: Սպառնալիքները կապված են կենտրոնական ամպի հետ, որը ուղղված է ուղիղ դեպի Երկիր»,- ասվում է լաբորատորիայի տարածած հաղորդագրությունում։