Թուրք կին է սպшնվել Պաղեստինում, հավանաբար ելույթ կունենա Էրդողանը․ Լապշինի գրառումը
Թուրքիայի քաղաքացի Այսենուր Էզգի Յեյգին, ով նաև ԱՄՆ անձնագիր ունի, այսօր սպանվել է Պաղեստինի ինքնավարության արևմտյան ափին գտնվող Շխեմ քաղաքի մոտակայքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալեքսանդր Լապշինը։
«Նա Իսրայել է մտել որպես զբոսաշրջիկ՝ ժամանման նպատակը բացատրելով որպես զբոսաշրջություն սրբավայրերում։ Այնուհետև մեկնել է Արևմտյան ափ և մասնակցել պաղեստինցիների բողոքի ակցիաներին։ Ցուցարարների մեծ բազմություն, այդ թվում՝ թրքուհին, ուղղվել են դեպի իսրայելական բանակի բանակային հենակետ և սկսել զինվորների վրա քարեր ու հրկիզող խառնուրդով շշեր նետել:
Զինվորները կրակ են բացել ինքնապաշտպանության համար և մի քանի հարձակվողներ, այդ թվում՝ թրքուհին, վիրավորվել են, նրա դեպքում՝ մահացու։
Թուրք կնոջ՝ Իսրայել կատարած ճամփորդությունն ամբողջությամբ «հաջողվել է», այդպես էլ սրբավայրեր չի հասել, փոխարենը զինվորականների հետ «փոխհրաձգություն է խաղացել»։ Թուրքական ԶԼՄ-ները կատաղած են, շուտով հավանաբար ելույթ կունենա Էրդողանը և կասի, որ «Երուսաղեմը հին թուրքական քաղաք է»։
Ինչ եք կարծում, քանի վայրկյան (նույնիսկ ոչ րոպե) կապրի զբոսաշրջիկը, ով Ստամբուլում քարեր է նետում ոստիկանների վրա: Հարցը հռետորական է»,- գրել է Լապշինը։