ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնահրկիզման փորձ դատախազության շենքի դիմաց
Արարատի մարզի Վեդի համայնքի բնակչուհի Քրիստինե Մահլամյանն այսօր փորձել է ինքնահրկիզվել Գլխավոր դատախազության շենքի դիմաց, սակայն, ոստիկանները կանխեցին այն։
«Օրագիր Նյուզ»-ի հետ զրույցում ասաց, որ խաբեությամբ և իշխանությունների հետ կապերն օգտագործելով իրենց ազգականը սեփականաշնորհել է իրենց պատկանող տունը։ Երբ այդ մասին սկսել է բարձրաձայնել, դիմել դատարան, իրեն են սկսել վախեցնել և խոշտանգել։
«Օգոստոսի 16-ին Երևանում, ինչ-որ հանցագործություն է կատարվել, որը բերեցին և վերագրեցին ինձ։ Սեպտեմբերի 2-ին ինձ բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին, մազերիցս քաշեցին, ծեփեցին պատերին, նկարեցին, նկարն ուղարկեցին ինչ-որ մեկին, այնուհետև մարմանավաճառներին բերում, շարում են, հետո մատնացույց են անում ինձ, թե իբր ես եմ հանցագործությունն արել»,- պատմեց քաղաքացին։
Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում բացահայտել է, որ նշված գործերի հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հովանավորում են այս ապօրինի գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աջափնյակի կոմունալի պետը ասումա փող չունենք որ գանք մաքրենք». խայտառակ վիճակ Աջափնյակում
Auroranews-ը ահազանգ է ստացել քաղաքացուց, որը նշում է, որ Աջափյակի Լուկաշկին 3-րդ փողոցում տեսանյութում երևացող վիճակը շ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կարևոր հայտարարություն վարորդների համար․ ՆԳՆ
SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը։Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը և այլ ըմբիշներ զորակոչվել են բանակ. նրանք կծառայեն մարզական վաշտում
Մարզական վաշտը համալրել են տարբեր մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցած ըմբիշները, որոնց թվում են Մալխաս Ամոյանը, Ա...
Հայաստանում նոր բջջային հավելվածը արդեն դժվարություններ է առաջացնում. տաքսու վարորդները ահազանգում են
Տաքսու վարորդները ահազանգում են, որ օրինակ ՀԴՄ էլէկտրոնային համակարգի MyTAX բջջային հավելվածը App Store-ով հնարավոր է նե...