Չեմ կարող հարձակվողներ գնել․Պետրակով
Վաղը Երևանում կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լատվիա խաղից առաջ այսօր մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է հավաքականում կենտրոնական հարձակվողի դիրքում մեծ ընտրություն չունենալու մասին հարցին։
«Ես հավաքականի գլխավոր մարզիչն են չեմ կարող խաղացողներ գնել։ Այո, հարձակման կենտրոնի հետ կապված խնդիրներ ունենք։ Վաղվա խաղում կտեսնենք, թե ինչ լուծում կկարողանանք գտնել այդ հարցի շուրջ։ Այսօր նաև կդիտենք երիտասարդական հավաքկանի խաղը։ Հուսով եմ, որ մոտակա ժամանակներում ինչ-որ մեկը կհայտնվի այդ դիրքում։
Անկեղծ կլինեմ, միջին մարզավիճակում է գտնվում Ռանոսը և ես դա նրան ասել եմ։ Իհարկե, նա մեծ ցանկություն ունի խաղալու, ես նրան ասել եմ փոխիր ակումբային գրանցումդ և երբ կունենաս խաղային պրակտիկա ես նույնպես քեզ շատ խաղաժամակ կտրամադրեմ։ Ցավոք սրտի 9 խաղում ընդամենը 41 րոպե է խաղացե։ Բայց նա մեծ ցանկություն ունի իր ակումբում իր տեղը վաստակելու»,- ասել է Պետրակովը։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է լատվիացիների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրի հանդիպմանը, հաղորդում է FastNews-ի թղթակիցը։
«Հայաստանի հավաքականը շատ է փոխվել, մենք ո՛չ գերագնահատում ենք, ո՛չ էլ թերագնահատում ենք մրցակիցներին: Բոլոր թիմերն էլ կարողանում են պաշտպանվել, այժմ ավելի բարդ է հաղթելը, բայց մենք նույնպես շատ ենք փոխվել:
Լատվիայի հետ անհաջող խաղի համեմատ կան տղաներ, որոնք չեն հրավիրվել: Մարզիչն այժմ նախապատվություն է տվել երիտասարդներին, որոնք պետք է ցույց տան, թե ինչի են ընդունակ: Մարտավարական առումով նույն ֆուտբոլն ենք խաղալու, էլի 3 պաշտպանով»,- նշել է չինական «Ցինդաո Վեսթ Քոսթի» պաշտպանը։
Հայաստան - Լատվիայի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարսգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։ Այդ խաղից 3 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված է նաև Ֆարերյան կղիզների հավաքականը։