ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կիրանցի եկեղեցում ապամոնտաժում է եղել. ԿԳՄՍՆ–ն նշում է պատճառը
Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցում ապամոնտաժվել են ավելի վաղ վերականգնողական աշխատանքների ընթացքում հուշարձանի տեսքն աղավաղած կարանախցումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այն նախարարության հետ համաձայնեցված չի եղել։
Եկեղեցի այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համաձայնեցրել են վերականգնվող եկեղեցու քարի գույնը, ցուցումներ են տրվել աշխատանքների իրականացման մեթոդաբանության վերաբերյալ։
«Միաժամանակ, քննարկվել են նախագծով նախատեսված աշխատանքները, դրանց իրականացման հաջորդականությունը և բարեկարգման աշխատանքները»,– ասված է հաղորդագրությունում:
Եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։



Նմանատիպ հոդվածներ
Գաղտնալսվում է յուրաքանչյուր օգտատեր․ մեդիափորձագետը մանրամասնում է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մետայի, Գուգլի, Ամազոնի հետ աշխատող ընկերությունը, հայեր...
200 հազար դրամի փոխարեն՝ 400 հազար․ փոփոխություններ՝ ԱՊՊԱ-ի կանոններում
Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն իր կանոններում փոփոխություններ է կատարել։«Ինչպես գիտեք, ճանապարհատրանսպորտային պատ...
Հրդեհ՝ ՀԷՑ-ում․ ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տեղեկացնում է՝Այսօր՝ ժամը 14:06-ին, <<Հարավկովկասյան երկաթուղի>> Փ...
Հուլիսի դրությամբ քանի արցախցի է լքել Հայաստանը․ ՍիվիլՆեթ
Հուլիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով Հայաստանից հեռացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 19 570 անձ, վ...