Ամսից ավելի է՝ Աճառյան փողոցում խրամուղիները քանդված են, պատճառը ո՞րն է. Ավինյան
Աճառյան փողոցում բավական տևական ժամանակ է, ինչ խրամուղիները քանդված են, պատճառը ո՞րն է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նշվել է, որ խրամուղիներում տեղի է ունեցել վթար, քանդել են, որպեսզի օպտիկամանրաթելային մալուխները նորից անցկացնեն, հետո փակեն:
Ավինյանը նկատեց, որ արդեն մեկ ամսից ավելի է, որ այդ վիճակն է. «Խնդրում եմ, որ հնարավորինս ավելի ուշադրություն դարձնենք, երկար չենք կարող թողնել այդպես քանդված: Կահավորված է, լավ է, բայց, ամեն դեպքում, չպետք է այդքան երկար մնա»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկովյան և Իսահակյան փողոցները կդառնան միակողմանի․ մանրամասներ
Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում աշխատանքներ են իրականացվում երթևեկության կազմակերպման փոփոխության մասով: Լուսաց...
Դուրովը կարող է կալանքի տակ մնալ մինչև օգոստոսի 28-ը․ Փարիզի դատախազություն
Փարիզի դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից։Հաղորդվում է, որ Դո...
Երբ է նախատեսվում ավարտին հասցնել միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները
Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի կեսերը։ Այս մ...
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվողը չի ընդունում, որ արարքը «խուլիգանություն» է․ փաստաբան
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվա...