Գազան ճգնաժամի մեջ է` ջրհորները ոչնչացվում են
Գազայի հատվածի հարավում պաղեստինցիներին ջուր մատակարարելու ճգնաժամը խորանում է, քանի որ իսրայելցի զինվորականները ոչնչացնում են ջրհորները, ջրային ավազանները, պոմպակայանները և խողովակաշարային ցանցերը: Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը։
Ինչպես նշվում է հեռուստաընկերության՝ Խան Յունիս քաղաքից արված ռեպորտաժում, քաղաքի հինգ հիմնական ջրամբարներից չորսը ոչնչացվել են Գազայի դեմ Իսրայելի արդեն 11 ամիս շարունակվող գործողությունների հետևանքով: Վնասը հասցվել է ջրհորներին, ջրամբարներին և խողովակաշարային ցանցերին, ինչը գործնականում տեղի բնակչությանը զրկում է ջրամատակարարման հասանելիությունից։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված մարտիկների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվում էր սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի անդամները գերեվարել էին նաև ավելի քան 240 իսրայելցու։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց պաղեստինյան այդ անկլավի տարածքում՝ հայտարարելով ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման իր մտադրության մասին: Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են մինչ օրս՝ ամեն օր դառնալով տասնյակ մարդկանց մահվան պատճառ։