ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անտառային հրդեհներ Տուվայում. շուրջ 500 երեխա տարհանվել է ճամբարներից
Տուվայի Տանդինսկի շրջանի առողջապահական ճամբարներից մոտ 500 երեխա է տարհանվելանտառային հրդեհների պատճառով, հայտնել է հանրապետության ղեկավար Վլադիսլավ Խովալիգը։
Օգոստոսի 17-ին մարզային իշխանությունները որոշել են վերականգնել արտակարգ դրությունը անտառներում։
«Տանդինսկի կոժունում անտառային հրդեհների հետ կապված՝ մենք երեխաներին տեղափոխում ենք Չագիտայ, Օրլյոնոկ և Բայլակ ճամբարներից։ Աշխատանքները տեղում համակարգում են սոցիալական բլոկի գործընկերները», - նշել է նա իր Telegram- ալիքում:
Ընդհանուր առմամբ` այս ճամբարներում հանգստանում են գրեթե 500 դպրոցականներ, ովքեր ավտոբուսներով կտեղափոխվեն Կիզիլ քաղաք։
Տուվայի այլ շրջաններում ապրող երեխաները ժամանակավորապես կտեղավորվեն Կիզիլ քաղաքի սոցիալական հաստատություններում:
Մարզային դիսպետչերական ծառայության վերջին տվյալներով՝ մարզի անտառային ֆոնդի հողերում 2849 հա ընդհանուր մակերեսով անտառային հրդեհների 31 դեպք է գրանցվել։