25-ամյա որդին սպանել է 65-ամյա մորը․ ՔԿ-ն մանրմասներ է հայտնում
2024 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։
ՀՀ քննչական կոմիտեն փոխանցում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական ու վարութային անհրաժեշտ գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է դանակ՝ արնանման հետքերով։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև՝ պարանոցի կտրված վերք։ Հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ անձինք, առգրավվել է շենքի մուտքը տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը: Տուժածի մարմնական վնասվածքների բնույթը, ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քննիչների կողմից իրականացված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում, նախնական տվյալներով, պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հանդիսանում է 65-ամյա կնոջ 25-ամյա որդին: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, 25-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ: ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Նմանատիպ հոդվածներ
«ԱՆ-ին գրություն չի եկել, մեր աշխատակիցներն իմացել են մամաուլից ու գնացել են Հրազդանի կիրճ». Ծատրյան
Գրավոր որևէ մեկը չի գրել մեր ՀՎԿԱԿ-ին «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն», բայց մենք մեր բարի...
Ի՞նչ վիճակ է Նուբարաշենի աղբավայրում. ՆԳՆ ՓԾ-ից մանրամասնում են
Օգոստոսի 12-ից 16-ը ժամը 09։00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր»-ի կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը
Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։ Այս մասին հայտնում է Երևանի ք...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱՄՆ-ում Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել
Հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել ԱՄՆ-ում: Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրու...