Առեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. տանը հայտնաբերվել է կնոջ մարմին և «Մակարով» տեսակի ատրճանակ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։
Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, հետքաբանական։
Քննիչի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակն առգրավվել է։
Նմանատիպ հոդվածներ
Տնօրենը ծեծել է 49 երթուղու վարորդին նաև սպառնացել է, որ կվերացնի իր ընտանիքի անդամներին. մանրամասներ
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Երկրաշարժ Հայաստանում. մանրամասներ
Օգոստոսի 12-ին, ժամը 02:02-ին 4,2 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում են Ն...
Զանգվածային թունավորում՝ Ադրբեջանում
Ադրբեջանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:Պարզվել է, որ Գյանջայում թունավորվել է հուղարկավորությանը հաջորդած հ...
23-ամյա վարորդը գլորվելով հայտնվել է դաշտում․ ուղևորներից 2-ը անչափահասներ են
Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Գորիս- Շինուհայր ավտոճանապարհ...