«Ռոստեխ»- ը հայտարարել է ռուսական զենքի պատվերների ռեկորդային ծավալի մասին

Ռուսական ռազմական նշանակության արտադրանքի պատվերների արտահանման պորտֆելն առաջին անգամ գերազանցել է 60 մլրդ դոլարը, «Արմիա-2024» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի կապակցությամբ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովը:


«Հատուկ ռազմական գործողության սկզբից, չնայած պատժամիջոցներին, մենք աշխարհում ռուսական զենքի նկատմամբ հետաքրքրության ռեկորդային աճ ենք տեսնում։ Պատվերների արտահանման պորտֆելը գերազանցել է 60 մլրդ դոլարը. նման բան դեռ չի եղել», — ասել է գործակալության զրուցակիցը։


Նա նշել է, որ սպառազինության որոշ նմուշների համար արդեն ձևավորվել է լավ պահանջարկ, որը պետական կորպորացիան կբավարարի ռուսական բանակի կարիքների ապահովումից հետո:



Հիշեցնենք, որ «Բանակ-2024» միջազգային ռազմատեխնիկական ֆորումն այսօր սկսում է աշխատանքը ՌԴ ԶՈւ «Պատրիոտ» ռազմահայրենասիրական այգում։

Ֆորումում ներկայացված կլինի ռազմական և երկակի նշանակության ավելի քան 20 հազար ցուցանմուշ։ Նշվում է, որ «Պատրիոտի» բաց հարթակներում կազմակերպվել է ՌԴ ՊՆ ռազմական նշանակության արտադրանքի, արդյունաբերական և տեխնիկայի ձեռնարկությունների նմուշների ցուցադրություն։ Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 120 արտասահմանյան ընկերություն, հրավիրվել են 110 օտարերկրյա պետությունների ռազմական պատվիրակություններ։ Օգոստոսի 13-ին նախատեսվում է ՌԴ ՊՆ–ի և Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև պետական պայմանագրերի, ինչպես նաև «Ռոսոբորոնէքսպորտի» և ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտների հետ միջազգային պայմանագրերի կնքման արարողություն։

«Բանակ-2024»–ը «Պատրիոտ» մերձմոսկովյան այգում կանցկացվի օգոստոսի 12-14-ը։