Փարիզ-2024․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ օգոստոսի 10-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի երեք ներկայացուցիչ, հայտնում է Armsport.am-ը։
Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում պայքարը 1/8-րդ եզրափակիչից կսկսի Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ)՝ 13:30-ին:
Նույն ժամին ծանրամարտի օլիմպիական մրցաշարում մրցահարթակ դուրս կգա Գարիկ Կարապետյանը (102 կգ)՝ 13։30-ին։
Մրցումային օրը կեզրափակի Հայաստանի ծանրամարտի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը (+102 կգ)՝ 22։30-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզբեկստանի ներկայացուցիչը, ում Արթուր Ալեքսանյանը բազմիցս հաղթել է, մխիթարում է նրան պարտությունից հետո
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակ...
Բռնցքամարտիկ Իման Խելիֆը, ով ձախողել էր սեռային թեստը, դարձել է Օլիմպիական ոսկե մեդալակիր
Ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խալիֆը, որը ձախողել է գենդերային թեստը, դարձել Է Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր մինչև...
Վազգեն Թևանյանը ջախջախիչ հաղթանակով դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը (65...