Ուկրաինան Կուրսկի շրջան է ուղարկել ամենահզոր և ամենաարագ բրիգադներից մեկը․ Forbes

Կուրսկի շրջանի մարտերին միացել է ուկրաինական ամենալավ տեխնիկայով և ամենաարագ բրիգադներից մեկը՝ 80-րդ օդային հարձակման բրիգադը։ Այս մասին հայտնում է Forbes-ը։


Հաղորդվում է, որ 80-րդ օդային հարձակման բրիգադը հագեցած է կոշտ և արագ հարձակումներ իրականացնելու համար։ Ուկրաինայի ներկայիս գործողությունը տարբերվում է նախորդներից։ Այն ներառում է առնվազն երեք բրիգադ՝ յուրաքանչյուրը մինչև 2000 զինծառայող՝ 22-րդ և 88-րդ մեքենայացված բրիգադները և 80-րդ օդային հարձակման բրիգադը:


Պարբերականը ընդգծում է, որ այն փաստը, որ ուկրաինացիները զգալի ռեսուրսներ են ներդնում այս ներխուժման մեջ, չի երաշխավորում դրա հաջողությունը։ Չէ՞ որ Ռուսաստանի հյուսիսային ուժերի զորախումբը, որն ունի մոտ 48.000 զինվոր, կարող է գործել ուկրաինացի 10.000 զինվորի դեմ։ Բայց, Հյուսիսային խմբավորումն այժմ խրված է Վովչանսկում, Սուջայից 150 կմ հարավ-արևելքի վրա ռուսական սահմանային քաղաք, որը ուկրաինական ներխուժման կենտրոնն է:


Այսպիսով, նշում է պարբերականը, ակնհայտ է, որ ուկրաինական բրիգադները դիտավորյալ հատել են սահմանը այն վայրում, որտեղ Հյուսիսային ուժերի խումբը ամենափոքրն էր։