ՌԴ-ն վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի կարգավորման մասին արձանագրությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների էլեկտրոնային առևտրի կարգավորման առանձնահատկությունները սահմանող արձանագրության վավերացման մասին օրենքը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։
Դրանով փոփոխություններ են կատարվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում։
Հաղորդվում է, որ արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից և ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։ Այն առանձնացնում է արտաքին էլեկտրոնային առևտրի միջոցով գնված ապրանքներն առանձին կատեգորիայի մեջ և որոշում այդպիսի առևտրի կարգավորման առանձնահատկությունները։
Միաժամանակ ներդրվում է նոր ինստիտուտ՝ էլեկտրոնային առևտրի օպերատոր, որը համատեղում է լոգիստիկ օպերատորի և մաքսային ներկայացուցչի գործառույթները։Բացի այս, արձանագրությունը ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության իրավունք է տալիս սահմանել ավելացված արժեքի հարկ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար։ Այն նաև նախատեսում է անմիջականորեն ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների ներմուծման համար անմաքս շեմ սահմանելու հնարավորություն։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում․ Sputnik
Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբեր...
Պատմական ռեկորդային անկում․ համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է
Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը՝ Nikkei-ը, սակարկություն...
Որքան է հուլիսի զբոսաշրջային այցելությունների թիվը դեպի Հայաստան
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի հուլիսի զբոսաշրջային այցելությունների թիվը դեպի Հայաստան։ Ըստ այդմ՝ 20...
Սանոսյանն անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցմանը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շինարարներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ն...