ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում․ Sputnik
Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնի է դարձել լոգիստիկ ընկերություններում սեփական աղբյուրներից։
Հանդիպումը տեղի կունենա Իրանում. երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, կքննարկեն երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր:
Գերատեսչությունում ընդգծել են, որ նոր երթուղիների գործարկումը կբարձրացնի Հայաստանի առևտրային ներուժը: Երևանը հուսալի մուտք կունենա Հնդկաստան, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրների հեռանկարային շուկաներ։
Նմանատիպ հոդվածներ
Պատմական ռեկորդային անկում․ համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է
Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը՝ Nikkei-ը, սակարկություն...
Հայաստանում տարբեր ապրանքների և ծառայությունների գներն ընդհանուր առմամբ նվազել են
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2024 թվականի հուլիս ամսվա դրությամբ Հայաստանի սպառողական շուկայու...
ՌԴ–ն չի արգելել ՀՀ–ից արտահանումը․ նախարար
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է աշխատի, որպեսզի թույլ չտա սանիտարական նորմերի խախտումներով սննդամթե...
Լաստանավի կարիք դեպի ՌԴ չկա. Պապոյան
Լաստանավին զուգահեռ ՌԴ-ն մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, որի պարագայում լաստանավի կարիքը չկա: Լաստանավը վարձա...