Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կխաղա «Նոայում»
Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կխաղա «Նոայում»։
«Մեր հերթական նորեկը կամերունցի հենակետային կիսապաշտպան Յան Էտեկին է։ 26-ամյա ֆուտբոլիստը իսպանական «Լեգանեսի» սան է։ «Սևիլյայի» տարբեր տարիքային թիմերում խաղալուց հետո 2018 թվականին համալրել է «Ալմերիայի» կազմը, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Գրանադա», որի կազմում 3 մրցաշրջան խաղացել է իսպանական Լա լիգայում՝ մասնակցելով 65 խաղի։ Մեր թիմի նորեկը խաղացել է նաև պորտուգալական «Կասա Պիայում», իսկ «Նոա» է տեղափոխվել իսպանական «Ալկորկոնից»։ Կամերունի մինչև 23 տարեկանների հավաքականում Էտեկին անցկացրել է 3, ազգային հավաքականում՝ 2 խաղ»,-ասված է երևանյան թիմի հայտարարությունում։
Նոային միանալուց հետո 26-ամյա ֆուտբոլիստն ասել է հետևյալը․ «Ես ուրախ և ոգևորված եմ միանալու այս հավակնոտ նախագծին: Ես գալիս եմ քրտնաջան աշխատելու՝ օգնելու «Նոային» հասնելու մեր նպատակներին: Իմ կարիերայում նոր մարտահրավեր է սա»:
Transfermarkt հեղինակավոր պորտալը կամերունցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 800․000 եվրո։
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Նոան» Աթենքում մրցելու է Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ի հետ։ Առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը Աբովյանի քաղաքային մարզադաշտում հաղթել էր 3։1 հաշվով։
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակ...
Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը չհասավ եզրափակիչ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում իրանցի Սեյիդ Իսմայիլի հետ պայք...
Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտություն է կրել. ինչպե՞ս են լուծել քաղաքացու դժգոհության խնդիրը. «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: «Ժողովուրդ...
Սևանա լճի հայտնի ափերից մեկը արդեն կարելի է մուտք գործել նոր կանոնակարգով
Գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության կարգ․ մուտքը թույլատրվում...