Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտություն է կրել. ինչպե՞ս են լուծել քաղաքացու դժգոհության խնդիրը. «Ժողովուրդ»
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աթենք ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ալինա Խուդոյանը բողոք է ներկայացրել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի թիվ 59/1 հասցեում գործող «Աթենք» մսամթերքի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը թափանցում է բնակարան և խանգարում իր ընտանիքի գիշերային անդորրը: Իրականացված զննության արդյունքում պարզվել է, որ «Աթենք» մսամթերքի սարքավորումների աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկը իրապես կարող է դիմումատուի բնակարան թափանցող աղմուկի աղբյուր հանդիսանալ:
Արդյունքում, այս բողոքի հիման վրա, տեսչական մարմինը սկսել է իր աշխատանքները ու չափման արդյունքում պարզվել է, որ ձայնի համարժեք մակարդակը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր թաղամասի այդ բնակարանում իրապես խանգարում և անհանգստացնում է քաղաքացուն:
ՀՀ առողջապահական աշխատանքի տեսչական մարմինը որոշել է «Աթենք» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի, կարգադրել 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով սանիտարական նորմերով սահմանված պահանջները:
Սակայն, Աթենք ՍՊԸ-ն համամիտ չի եղել տեսչական մարմնի որոշմանը եւ բողոքարկել է ակտը դատարանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տևական ժամանակ ընթացող դատական պրոցեսների արդյունքում «Աթենք» ՍՊ ընկերությունը պարտվել է դատարանում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Աթենք» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերը մնացին անպատասխան և չկարողացանք պարզել աղմուկից դժգոհող քաղաքացու հարցերը ինչպես են լուծել»:
Նմանատիպ հոդվածներ
Սաուդյան Արաբիան անապատի սրտում արհեստական լիճ կստեղծի
Սաուդյան Արաբիայի տարածքային զարգացման NEOM գործակալությունը հայտնում է, որ ներկայումս շարունակական աշխատանքներ են տարվո...
Բոլոր այն հասցեները, որտեղ այսօր հոսանք չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին «Հայաստանի էլեկտրական ցան...
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ
Էլինա Ավանեսյանը հաղթեց Ելենա Օստապենկոյին և դուրս եկավ Ցինցինատիի մրցաշար 1/8 եզրափակիչ։ Հանդիպման հաշիվը 2-6, 6-2, 6-2...
Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կխաղա «Նոայում»
Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը կխաղա «Նոայում»։ «Մեր հերթական նորեկը կամերունցի հենակետային կիսապաշ...