Թեյլոր Սվիֆթի երեք համերգները Վիեննայում չեղարկվել են, կանխված ահաբեկչության պատճառով
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երեք համերգները Վիեննայում չեղարկվել են այն բանից հետո, երբ Ավստրիայի կառավարությունը հաստատել է, որ դրանց ընթացքում հարձակումներ էին պլանավորվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ավստրիայի վարչապետ Կառլ Նեհամերը հայտարարել է, որ «ողբերգությունը կանխվել է»։ X սոցիալական հարթակի իր էջում նա նշել է, որ ոստիկանության, Անվտանգության և հետախուզության վարչության և օտարերկրյա ծառայությունների սերտ համագործակցության շնորհիվ սպառնալիքը հայտնաբերվել է, և դրա դեմ միջոցներ են ձեռնարկվել։
Համերգի կազմակերպիչները ևս հայտարարել են, որ «Էռնստ Հապել» մարզադաշտում օգոստոսի 8-ին, 9-ին և 10-ին նախատեսված համերգների ժամանակ պլանավորված ահաբեկչության պատճառով այլ ելք չի մնում, քան չեղարկել դրանք՝ հանուն բոլորի անվտանգության։ Բոլոր տոմսերի գումարները կվերադարձվեն։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, կեղծիք է
Անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց` օգնության տրամադրման կեղծ նպ...
Ավելի քան 1,1 հազար հայկական բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան անցնելուն
Շուրջ 1,1 հազար հայկական բեռնատար է սպասում ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետը էլեկտրոնային հերթով անցնելուն։ Այս մաս...
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կացկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զոր...
Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառքի դիմաց զորակոչիկին պարտադիր զինծառայությունից ազատելու դեպք է բացահայտել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնվ...