ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենուտցիները կառավարության մոտ ակցիա են անում
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներն այսօր Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին անցկացնում։ Նրանք կառավարությունից պահանջում են հանրային գերակա շահ ճանաչված իրենց հողերի դիմաց համարժեք փոխհատուցում։
Գյուղի բնակիչներից Խորեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է բնակիչների հետ և լսելով խնդիրը՝ առաջարկել բնակիչներն ու ներդրողը որոշակի կոմպրոմիսի գնան և խնդիրը լուծեն։ Գյուղացիներն ընդառաջել են, բայց քանի որ չեն կարողացել վարչապետ Փաշինյանին մանրամասն ներկայացնել խնդիրը, այսօր են եկել՝ քննարկելու, սակայն տեղեկացել են, որ նա արձակուրդում է։
«Գյուղի գրեթե 274 միավոր հողեր ճանաչվել են հանրային գերակա շահ և 255 միավոր հողի մասով դատական հայցեր են ներկայացվել, և այժմ գրեթե 230 դատական հայցեր ընթացքի մեջ են»,-ասել է նա և նշել, որ 1քմ-ի համար 2000 դրամ են պահանջում:
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել, ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն, «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակում էլ կառուցել ջրամբար։
Նշենք, որ հունիսի 24-ին վարդենուտցիները փակել էին Երևան-Ապարան ճանապարհը` բողոքելով, որ «Ռիդ» ընկերությունը փորձում է գնել իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` վճարելով մոտավորապես 300 դրամ՝ 1 քմ տարածքի համար, ինչից դժգոհ են բնակիչները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հողի տակից հանել են ՊԵԿ-ի թաղած 13.5 տոննա հավի միսը և տեղափոխել պահեստ․ մանրամասներ
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելացված վագոններ, նոր կայարանների բացում, վճարային նոր համակարգ. փոփոխություններ` Մետրոպոլիտենում
3 վագոնանի շարժակազմերն ավելի հարմարավետ և արդյունավետ են: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտեն...
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...