ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք էլ ենք շահագրգիռ, որ ՀՀ-ն զարգանա, բայց ոչ դրա հաշվին. վարդենուտցին՝ նախարարին
Կառավարության մոտ բողոքի ակցիայի դուրս եկած Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներին հանդիպեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Բնակիչները պահանջում են, որ իրենց հողերի համար, որոնք գերակա շահ են ճանաչվել, համարժեք փոխհատուցում տրամադրվի։
Նախարարը նշեց, որ կառավարությունն իրավասու չէ ստիպել ներդրողին՝ համարժեք վճարել։
Բնակիչները ներկայացրեցին խնդիրը, ըստ որի, փաստաթղթերով ներկայացված են եղել, որ հողերն անջրդի են, ըստ այդմ էլ հարկերը հավաքագրվել են։ Բայց իրականում այդ հողերը ջրվում են։
«Ես տեսել եմ, որ դրանք ջրովի հողեր են, միևնույն ժամանակ իմ աչքերը տեսել են, որ թղթի վրա գրված է, որ անջրդի հողեր են, սա է մեր իրականությունը և թղթի տարբերությունը»,-ասաց նախարարը։
Բնակիչներից մեկն էլ նշեց․«Հիմա պետք է ակնադիտական եղանակով տեսածը գրվի գնահատման հաշվետվությունների համար։ Մենք էլ շահագրգիռ ենք, որ ՀՀ-ն զարգանա, բայց ոչ մեր անձնական միջոցները կորցնելու հաշվին։ Հիմա քանի որ կառավարությունը մաս է գործընթացին, Ձեր օժանդակությունն ենք խնդրում, որ գանք կոմպրոմիսի և ակնկալում ենք նույնը դիմացինի կողմից։ Մենք միտում չունենք խոչընդոտելու և ցանկանում ենք հասնել կարճ լուծման»։
Նախարար Պապոյանն ասաց, որ կփորձեն կապ հաստատել ներդրողի հետ և նոր՝ նախկին առաջարկած գնից պակաս գնի առաջարկը փոխանցեն վերջինիս։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հողի տակից հանել են ՊԵԿ-ի թաղած 13.5 տոննա հավի միսը և տեղափոխել պահեստ․ մանրամասներ
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատ...
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելացված վագոններ, նոր կայարանների բացում, վճարային նոր համակարգ. փոփոխություններ` Մետրոպոլիտենում
3 վագոնանի շարժակազմերն ավելի հարմարավետ և արդյունավետ են: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտեն...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...