ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպի Օլիմպիական կրկնակի չեմպիոնություն. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ և վաղը կպայքարի Օլիմպիական կրկնակի չեմպիոնության համար:
Փարիզ-2024-ի կիսաեզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է կուբացի Գաբրիել Ռուսիլոյի հետ և 5:3 հաշվով փայլուն հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ։
Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով:
Հիշեցնենք՝ մեկնարկում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են օդանավակայանում դիմավորում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին
Այսօր հայ երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկներին: Բրոնզե մեդալակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ Փարիզից վերադարձել են Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկները
Քիչ առաջ Փարիզից վերադարձավ Օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակությունը։ Մարզիկներին քաղաքացիները դիմավորեցին ջերմ ծափո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեդալի` իմ ուզած գույնն էր պետք ինձ. Արթուր Ալեքսանյան
Մեդալի գույն էր պետք ինձ, իմ ուզած գույնը։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլինա Ավանեսյանն անցել է Cincinnati Masters-ի երկրորդ փուլ
Հայաստանի դրոշի տակ հանդես եկող Էլինա Ավանեսյանն անցել է Cincinnati Masters-ի երկրորդ փուլ։ Նա 1/32 եզրափակչում վստահ հա...