Իսրայելը պատրաստվում է Իրանի և Հըզբոլլահի «բազմօրյա հարձակմանը»
Իսրայելը պատրաստվում է Իրանի և շիայական «Հըզբոլլահ» շարժման կողմից հնարավոր բազմօրյա հարձակմանը՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանությունից և «Հըզբոլլահի» ռազմական թևի հրամանատարներից մեկի լիկվիդացումից հետո։ Այս մասին հայտնում է NBC հեռուստատեսությունը՝ իսրայելցի պաշտոնյային հղումով։
Նրա խոսքով՝ Իսրայելը մտավախություն ունի, որ ի պատասխան այս իրադարձությունների՝ հրեական պետության ուղղությամբ հրթիռներ ու անօդաչու սարքեր կարող են արձակվել մի քանի օրվա ընթացքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի առաջին տեղակալ Ջոն Ֆեյները CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իսրայելի համար սպառնալիքի մակարդակը բարձր է համարում և պատրաստ է օգնել հրեական պետությանը պաշտպանել իրեն։
Նմանատիպ հոդվածներ
Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն չի եղել․ ՀՀ ՊՆ
Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությ...
Հայտնի է` ով կփոխարինի Իսմայիլ Հանիեին
Խալեդ Մեշալը ժամանակավորապես կղեկավարի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն՝ մինչև այս պաշտոնի համար ընտրությունների անցկացումը, հայտնում...
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրահանգել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին. NYT
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրահանգել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար...
«Հեզբոլլահ»-ը նախազգուշացրել է Իսրայելին մոտալուտ հարձակման մասին
«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան նախազգուշացրել է Իսրայելին մոտալուտ հարձակման մասին։«Հայֆայի բնակիչները...