«Հեզբոլլահ»-ը նախազգուշացրել է Իսրայելին մոտալուտ հարձակման մասին
«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան նախազգուշացրել է Իսրայելին մոտալուտ հարձակման մասին։
«Հայֆայի բնակիչները պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի այն բանից հետո, երբ մեր անօդաչու թռչող սարքերը կհարձակվեն Նահարիայում թշնամու ռազմաբազայի վրա», - ասել է Հասան Նասրուլլան Al Manar հեռուստաալիքի եթերում:
Այդ նույն օրը կազմակերպությունը հայտնել էր, որ շիա աշխարհազորայինների անօդաչու սարքերը հարձակվել են իսրայելական ռազմական օբյեկտների վրա Արևմտյան Գալիլեայում։ Բացի այդ, Նասրուլլան նշել է, որ Իսրայելին հասցված հարվածը, որի մասին նախազգուշացրել է Իրանը, «անշուշտ կհասցվի»։ Նա նշել է, որ հարձակումներ են նախապատրաստվում Իրանի, Եմենի և Լիբանանի տարածքում։
Միևնույն ժամանակ, ըստ Նասրուլլայի, Իրանը և Սիրիան պարտավոր չեն ուղիղ առճակատման մեջ մտնել Իսրայելի հետ, քանի որ կարող են շարունակել միայն անհրաժեշտ օգնություն և աջակցություն ցուցաբերել շարժմանը Իսրայելի դեմ պայքարում։