Վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 6 վիրավnրներից 37-ամյա տղամարդը մաhացել է
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների, այնտեղ մահացածի և վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուրեն Գասպարյանը:
Վթարի հետևանքով Ս. Գասպարյանն ու նրա ուղևորներ՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Արամայիս Ղուկասյանն ու Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Վարդուշ Լազարյանը տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Ա. Ղուկասյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Հիվանդանոց են տեղափոխվել ևս 3 հոգի, սակայն նրանք առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց:
Նմանատիպ հոդվածներ
Չաղ Ռուստամի նախկին ընկերուհին շփվել է «Ֆազի» հետ. մանրամասներ սպանության պատճառների մասին
Նոր հանգամանքներ է պարզվել քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքով։ Հանրային հեռուստաընկերութ...
Փլատակներից դուրս են բերել 12-ամյա երեխայի դին․ մանրամասներ՝ Շիրակի մարզում պայթյունից
Օգոստոսի 1-ին, ժամը 06:16-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվե...
Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում. կա 1 զոհ, 11 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Երևան-Սև...
Նոր մանրամասներ՝ Կոտայքում «ՅԱԿ-52» ինքնաթիռի մահվան ելքով վթարի մասին
2024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղ...