ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ՌԴ ԱԴԾ- ն ձերբակալում Ուկրաինայի համար լրտեսությամբ զբաղվող քաղաքացուն

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Զապորոժիեի շրջանում ձերբակալել է Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացու, ով տեղեկություններ է փոխանցել ուկրաինական կողմին ՌԴ զինված ուժերի մասին։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը։


Իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Զապորոժիեի շրջանի` Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչության կողմից հավաքագրված բնակիչը, գործելով նրանց հանձնարարությամբ, իրականացրել է ՌԴ ԶՈւ սստորաբաժանումների վերաբերյալ Telegram ինտերնետ-մեսենջերի միջոցով տվյալների հավաքագրում և փոխանցում դրանց ուղղությամբ հետագա հրթիռահրետանային հարվածների հասցման համար»,- ասվում է հաղորդագրությունում։


Նշվում է, որ Զապորոժիեի շրջանի ԱԴԾ տնօրինության հետաքննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 276-րդ հոդվածի հատկանիշներով (լրտեսություն)։