Ողբերգական դեպք՝ Երևանում․ բեռնատարը վրաերթի է ենթարկել ամուսինների․ նրանք տեղում մահացել են
Auroranews-ն այսօր ահազանգ է ստացել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ բեռնատարը վարերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Auroranews-ը մանրամասներ է ճշտել Ոստիկանությունից։
«Ահազանգ ստացել ենք, Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան երկու անձի վրաերթի է ենթարկել, նրանք մահացել են։ Մոտ 70 տարեկան կին և տղամարդ են մահացողները։ Այս պահին պարեկային կարգախումբը դեպքի վայրում է, ծառայություն է իրականացնում։ Հաղորդումը փոխանցվել է Քննչական կոմիտե»,- նշեցին մեզ հետ զրույցում։
shamshyan.com-ն էլ հայտնում է, որ «Mercedes» մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Կայքի տվյալներով՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են։
Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրանց մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի և մահացածների ինքնությունը։ Կայքի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները ամուսիններ են։