Քննչական կոմիտեն` Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին
ՀՀ Ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին է ստացվել 2024թ․ հուլիսի 26-ին Փոքր Վեդու «Զորթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված հաղորդումը՝ նշված մանկապարտեզի ննջասենյակում, դաստիարակի կողմից մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Միաժամանակ, ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ներկայացվել ձերբակալված՝ մանկապարտեզի նշված դաստիարակը։ Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ Վեդու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (անչափահասի նկատմամբ Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, մանկապարտեզի աշխատակիցների արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է որոշում՝ վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով մանկապարտեզի նշված դաստիարակին մինչև 72 ժամով ձերբակալելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ քննչական կոմիտեն, նախաքննության արդյունքների վերաբերյալ ընթացքում, թույլատրելիության սահմաններում անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի։ ՔԿ-ն հորդորում է խուսափել ինչպես երեխայի, այնպես էլ ձերբակալված անձի վերաբերյալ անձնական տվյալներ հրապարակելուց՝ ելնելով ինչպես երեխայի լավագույն շահից, այնպես էլ անմեղության կանխավարկածի սկզբունքից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում պաղեստինամետ ցուցարարները որդեր և թրթուրներ են լցրել Նեթանյահուի պատվիրակության սեղանների վրա
Պաղեստինամետ ցուցարարները ներխուժել են Ուոթերգեյթ հյուրանոց, որտեղ գտնվում էր Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Վաշինգտոն կա...
Ռուս ուղղափառ եկեղեցին պաշտոնանկ է արել մետրոպոլիտ Իլարիոնին սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո
Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՕԿ) Սինոդը Բուդապեշտ-Հունգարիայի թեմի կառավարումից հեռացրել է մետրոպոլիտ Իլարիոնին (Գրիգորի Ալֆ...
Միկա Բադալյանն արտաքսվել է Մոլդովայից
Հայազգի բլոգեր Միկա Բադալյանն արտաքսվել է Մոլդովայից, գրում է RT-ն։ «Նրան նույնիսկ թույլ չեն տվել դուրս գալ օդանավից։ Եվ...
Ադրբեջանում թալիշների վիճակը վատթարացել է. Blankspot
Հուլիսի 22-ին Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրկ քաղաքացի Իգբալ Աբիլովը։ Նա վեց տարեկանից բնակվում է Բելառուսում և ծագո...