Ադրբեջանում թալիշների վիճակը վատթարացել է. Blankspot
Հուլիսի 22-ին Ադրբեջանում ձերբակալվել է այդ երկրկ քաղաքացի Իգբալ Աբիլովը։ Նա վեց տարեկանից բնակվում է Բելառուսում և ծագումով թալիշ է, ազգային փոքրամասնություն, որն ապրում է Ադրբեջանի հարավում և Իրանի հյուսիսում, տեղեկացնում է շվեդական Blankspot պարբերականը։
Աբիլովը ձերբակալվել էր Ադրբեջան ժամանելուց հետո, ուր եկել էր հարսանիքի մասնակցելու համար, սակայն երբ պետք է վերադառնար Բելառուս, նրան թույլ չեն տվել լքել երկիրը: Մեկ ամիս անց նրա դեմ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան ատելություն հրահրելու և պետական դավաճանության մեղադրանքով։
Ձերբակալությունը տեղի է ունեցել նույն ժամանակ, երբ նախկին ադրբեջանցի դիվանագետ Էմին Սաիկ Իբրահիմովը, որն ավելի վաղ գտնվել է ԱՄՆ-ում, ձերբակալվել էր տղամարդուն դանակահարելու մեղադրանքով։
Իրավապաշտպանները երկու ձերբակալություններն էլ ապօրինի են համարում։ Դրանք տեղի են ունենում անցյալ տարի Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների զանգվածային ձերբակալություններից հետո: Այս տարվա աշնանը Ադրբեջանում նախատեսվում է անցկացնել COP29 կլիմայական գագաթնաժողովը։
Նմանատիպ հոդվածներ
Քննչական կոմիտեն` Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին
ՀՀ Ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին է ստացվել 2024թ․ հուլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում պաղեստինամետ ցուցարարները որդեր և թրթուրներ են լցրել Նեթանյահուի պատվիրակության սեղանների վրա
Պաղեստինամետ ցուցարարները ներխուժել են Ուոթերգեյթ հյուրանոց, որտեղ գտնվում էր Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Վաշինգտոն կա...
Ռուս ուղղափառ եկեղեցին պաշտոնանկ է արել մետրոպոլիտ Իլարիոնին սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո
Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՕԿ) Սինոդը Բուդապեշտ-Հունգարիայի թեմի կառավարումից հեռացրել է մետրոպոլիտ Իլարիոնին (Գրիգորի Ալֆ...
Միկա Բադալյանն արտաքսվել է Մոլդովայից
Հայազգի բլոգեր Միկա Բադալյանն արտաքսվել է Մոլդովայից, գրում է RT-ն։ «Նրան նույնիսկ թույլ չեն տվել դուրս գալ օդանավից։ Եվ...