Նեյմարն ու Մբապեն ինձ շատ են օգնել ՊՍԺ-ում․ Մոյզե Քին

Մոյզե Քինը պատմել է, թե ինչպես է իրեն օգնել ՊՍԺ-ում խաղալու իր փորձը։


Հարձակվողը ՊՍԺ-ում հանդես է եկել 2020/21 մրցաշրջանում՝ վարձավճարով «Էվերթոնից»:


«Ինձ բախտ է վիճակվել խաղալ ուժեղ թիմերում և առաջնություններում, ինչպիսիք են Պրեմիեր լիգան և Լիգա 1-ը, և ես որոշակի փորձ ձեռք բերեցի:


ՊՍԺ-ում ինձ շատ օգնեցին այնպիսի մեծ չեմպիոններ, ինչպիսիք են Նեյմարն ու Մբապեն: Ես մոտենում էի նրանց մարզումից հետո, և նրանք ինձ շատ խորհուրդներ էին տալիս»,- ասել է հարձակվողը Radio Bruno-ին տված հարցազրույցում: