Սասունցի Դավթի փողոցը 1 ամիս փուլ առ փուլ միակողմանի կփակվի
Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 23-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Սասունցի Դավթի փ. – Արցախի պ. խաչմերուկից մինչև Սասունցի Դավթի փ. – Ազատամարտիկների փ. խաչմերուկը ճանապարհահատվածը, այնուհետ՝ հակառակ ուղղությամբ:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Աշխատանքի արդյունավետության ապահովման համար հորդորում ենք վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել նշված հատվածի երթևեկելի մասում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
«Արարատ-Արմենիա»-ն երեկվա միջադեպից հետո պաշտոնական հաղորդագրություն է տարածել
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հերքում է, թե Երևան-Քիշնև թռիչքի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել ինքնաթիռ ն...
Փոխվում է Շենգենյան տուրիստական վիզայի համար գրանցվելու կարգը․ Չեխիայի դեսպանության հայտարարությունը
Շենգենյան տուրիստական վիզաների դիմելու նպատակով այսօրվա գրանցումից սկսած՝ [email protected] գրանցման էլ. հասցե...
50 ուղևորի թույլ չեն տվել մեկնել․ «FlyOne»-ը պարզաբանում է
Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել, քանի որ օդանավի փոփոխություն է եղել։ Sputnik Ար...
Զվարթնոց օդանավակայանը հայտարարություն է տարածել երեկվա միջադեպից հետո
Զվարթնոց միջազգային օդանավակայանը հայտարարություն է տարածել․ «Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և...