Բելլա Հադիդը սկանդալային գովազդից հետո դատի կտա Adidas-ին
Սուպերմոդել Բելլա Հադիդը պատրաստվում է դատի տալ Adidas-ին սկանդալային գովազդից հետո: Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։
Լրագրողների տեղեկություններով՝ Բելլա Հադիդը փաստաբաններ է վարձել, որոնք հայց կներկայացնեն դատարան։ Սուպերմոդելը ցանկանում է, որ Adidas-ը պատասխանատվություն կրի իր գովազդային արշավում իրեն օգտագործելու և սկանդալի մեջ ներքաշելու համար: Ընդ որում, նշվում է, որ հայտնին դեռևս չի խզել ապրանքանիշի հետ պայմանագիրը։
Օրերս Adidas-ը ներողություն է խնդրել պաղեստինցի մոդել Բելլա Հադիդի հետ սպորտային կոշիկները գովազդելու համար: Ապրանքանիշը թողարկել է կոշիկներ՝ ի պատիվ 1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերի: Այդ տարի Գերմանիայում ահաբեկչություն էր տեղի ունեցել իսրայելա-պաղեստինյան հակամարտության ֆոնին։ Բելլա Հադիդը ոչ մի կերպ հրապարակավ չի մեկնաբանել ապրանքանիշի հայտարարությունը:
Հոկտեմբերի կեսերին Հադիդների ընտանիքը բողոքել է այն բացասական վերաբերմունքից, որը նրանց հասցեին է գալիս ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի հակամարտությունում Պաղեստինի աջակցության պատճառով: Ձեռնարկատեր Մուհամեդ Հադիդը, նրա նախկին կինը՝ Յոլանդան և նրանց երեխաները՝ մոդելներ Ջիջի, Բելլա և Անվար Հադիդները, պարբերաբար հաղորդագրություններ էին ստանում, ինչը ստիպում էր նրանց անհանգստանալ իրենց բարեկեցության համար: Նրանց անհանգստացնում էին` գրելով էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերում և SMS-ով։ Ընտանիքի բոլոր անդամները փոխել են հեռախոսահամարները, իսկ Մոհամեդ Հադիդը ցանկացել է բողոք ներկայացնել ՀԴԲ-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզ երգն ու տանից դուրս գալու գաղափարն է միավորել». «Մարջան» երգչախմբի 90-ամյա երգչուհի
Երգի շուրջ համախմբված գյումրեցի տատիկների նորաստեղծ «Մարջան» երգչախումբը նախատեսում է ընդլայնել երգացանկը։ «Մ...
«Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։Մալթայի «Սլիմայի» հետ պատ...
Ալլա Պուգաչովան Ռուսաստանում փակեց իր վերջին բիզնեսը
Երգչուհի Ալլա Պուգաչովան լուծարել է Ռուսաստանում իր վերջին բիզնեսը։ Հստակեցվում է, որ արտիստն այժմ այլևս չի համագործակցո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Շակիրան և Պիկեն ժամանել են Բարսելոնայի դատարան
Երգչուհի Շակիրան և նրա նախկին ամուսինը՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, ժամանել են Բարսելոնայի դատարան, որտեղ վավերացրել են ...