Զելենսկին ժամկետ է նշել, թե երբ կավարտվի պատերազմի «թեժ» փուլը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան երկրների աջակցությամբ Ուկրաինան կարող է «փորձել ավարտին հասցնել պատերազմի թեժ փուլը մինչև այս տարվա վերջ»։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ։
«Կարծում եմ, որ եթե մենք համահունչ գործենք և հետևենք Խաղաղության գագաթնաժողովի ձևաչափին, կարող ենք վերջ տալ պատերազմի թեժ փուլին։ Մենք կարող ենք փորձել դա անել մինչև այս տարվա վերջ»,- ասել է Զելենսկին։
Խաղաղության ծրագիրը պետք է ամբողջությամբ համաձայնեցվի Ուկրաինայի դաշնակիցների հետ, որպեսզի «ոչ ոք չփորձի վերարտադրել խաղը պատերազմի ավարտից հետո», – ընդգծել է Զելենսկին։
Պատերազմը կարող է ավարտվել բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտական կարգավորմամբ, եթե արևմտյան երկրները ճնշում գործադրեն Մոսկվայի վրա, նշել է Ուկրաինայի նախագահը։
«Սա չի նշանակում, որ մենք պետք է մարտերում գրավենք բոլոր տարածքները։ Կարծում եմ, որ դրան կարելի է հասնել դիվանագիտական ճանապարհով», – ասել է նա՝ հավելելով, որ միևնույն ժամանակ մարտի դաշտում Ռուսաստանի թուլացումը Ուկրաինային ավելի ամուր դիրքեր կդնի բանակցությունների սեղանի շուրջ։
Մեծ Բրիտանիայից, ըստ Զելենսկու, Կիևը ցանկանում է թույլտվություն ստանալ՝ օգտագործելու Արևմուտքի մատակարարած զենքերը Ռուսաստանի տարածքը հարվածելու համար՝ առանց հեռահարության սահմանափակումների։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` հայ-ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժություններից
ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարությունը X-ում տեսանյութ է հրապարակել հայ-ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժություններից:...
Ուկրաինայում շուրջ 3,8 հազար բանտարկյալ է ազատ արձակվել բանակում ծառայելու համար. Guardian
Շուրջ3,8 հազար ուկրաինացի բանտարկյալներ վաղաժամկետ ազատ են արձակվել Ուկրաինայում հավանության արժանացած զորահավաքի մասին...
Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի երկնքում ոչնչացվել է 75 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ տարբեր շրջաններում։ Այ...
Ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի, հայտնի է թե երբ Իրանը կարող է հարվածել. Axios
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելի տարածքին երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։ Այ...