Ուկրաինայում շուրջ 3,8 հազար բանտարկյալ է ազատ արձակվել բանակում ծառայելու համար. Guardian

Շուրջ3,8 հազար ուկրաինացի բանտարկյալներ վաղաժամկետ ազատ են արձակվել Ուկրաինայում հավանության արժանացած զորահավաքի մասին օրենքի շրջանակներում, որպեսզի լրացնեն Ուկրաինայի զինված ուժերի շարքերում առկա բացերը, գրում է Guardian թերթը:


Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարարությունը, Ուկրաինայի զինված ուժերին անդամակցելու հետաքրքրություն են հայտնել 5,9 հազար կալանավորներ, սակայն նրանցից մի քանիսին մերժել են առողջական վիճակի պատճառով:


Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը, վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկային, հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն զինված ուժերի շարքերում ներգրավել շուրջ 15 հազար դատապարտյալի:


Հիշեցնենք, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին օրինագիծ է ստորագրել ազատազրկման վայրերում պատիժ կրող հանցագործներին մոբիլիզացնելու մասին։ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Ելենա Վիսոցկայան մայիսի 30-ին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերում ծառայելու ցանկություն է հայտնել շուրջ 4 հազար բանտարկյալ: Նույն ժամանակ՝ մայիսի վերջին, Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել էին, որ երկրի զինված ուժերի արդեն միացել են գրեթե800 դատապարտյալներ։


Ընդ որում, հունիսի կեսերին CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկային, հայտնել էր, որ երկրի զինված ուժերի շարքերը մոբիլիզացված ուկրաինացի բանտարկյալների առաջին խումբն արդեն նախապատրաստություն է անցնում, իսկ օրենքի գործողության սկզբից Ուկրաինայի զինված ուժերին անդամակցելու հայտ է ներկայացրել մոտ 5 հազար բանտարկյալ, գրեթե 2 հազարը բժշկական հանձնաժողով է անցել և դատարանի կողմից ազատ է արձակվել զորահավաքի համար:

Պատահարներ