Երկրաշարժ՝ Վրաստանում. ցնցումները Հայաստանում ևս զգացվել են
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել, ցնցումները զգացվել են նաև Հայաստանի մի շարք հատվածներում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հուլիսի 17-ին` ժամը 06։09-ին Վրաստանի Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ»,– ասված է հաղորդագրությունում:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում (3-4 բալ ուժգնությամբ), Գեղարքունիքի մարզում (3 բալ), Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում (3 բալ), Երևանում (2 բալ)։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմին փոխանցված 2 զինծառայողի մասունքները նույնականացվել են
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Այս...
Օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սար...
ՆԳՆ-ն՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի վերաբերյալ ահազանգի մասին
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քար...
Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը․ Սուրենյան
Այսօր և վաղը ներառյալ Հայաստանը գտնվում է անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առա...