Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը․ Սուրենյան
Այսօր և վաղը ներառյալ Հայաստանը գտնվում է անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա օրերի եղանակի վերաբերյալ կանխատեսումների մասին հարցին, ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, հուլիսի 4-ին ցիկլոնը դուրս է գալիս մեր տարածաշրջանից, 4-5-ին արևադարձային հոսանքների բուռն ներթափանցում կգրանցվի հարավ-արևմուտքից։
«Դրա արդյունքում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում հուլիսի 5-ից կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ Լոռի, Տավուշ, Սյունիք հատվածներում բարձրացումն ավելի էական կլինի՝ մոտ 12-15 աստիճանով։ Հուլիսի 6-ին՝ երեկոյան ժամերից սկսած Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում կլինեն հորդառատ տեղումներ՝ ուղեկցված կարկուտով, հուլիսի 7-ից նորից կսկսի ջերմաստիճանը նվազել»,-ասել է նա։
Անդրադառնալով հուլիսի ամսվա եղանակի կանխատեսումներին՝ Սուրենյանն ասել է, որ ընթացիկ ամսում օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից զգալի ավել։
«Մեզ սպասվում է ոչ շատ շոգ և տեղումնառատ հուլիս։ Առավելագույն ջերմաստիճանը կանախատեսվում է Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում՝ 38-40 աստիճան, որը կարող է լինել 1-2 օր, բայց ոչ առաջիկա օրերին, հավանական է, որ լինի հուլիսի 3-րդ տասնօրյակում»,-ա լրատվամիջոցին ասել է կենտրոնի փոխտնօրենը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմին փոխանցված 2 զինծառայողի մասունքները նույնականացվել են
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Այս...
Օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդը ձերբակալվել է
Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան...
ՆԳՆ-ն՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի վերաբերյալ ահազանգի մասին
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման չորս կետերի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառ...