Շան հարձակումից տուժած 5-ամյա երեխայի վիճակը ծանր է. նա տեղափոխվել է Երևան. News

Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում շան կծածից տուժած 5-ամյա երեխան դեմքին ունի բազմաթիվ պատառոտված վերքեր, նա տեղափոխվել է Երեւան: Այս մասին NEWS.am-ին ասաց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը` նշելով, որ երեխայի վիճակը ծանր է:


Վնասվածք ստացած մյուս մեծահասակները նույնպես ունեն պատառոտված վերքեր, սակայն Գյումրիում են շարունակում բուժում ստանալ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարցակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։


Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ոսկեհասկ գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։ Պարզվել է , որ հարեւանի շունն է հարձակվել վնասվածք ստացած քաղաքացիների վրա:

Քաղաքականություն