ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել այն քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ իրենք պետք է աղքատ մնան. Փաշինյան
Անապահովության նպաստի նոր համակարգով նախ կհաշվարկվեն ընտանիքի անդամների եկամուտները, ապա կգնահատվի նրանց անապահովության մակարդակը. Նաև արձանագրվում է, որ աշխատունակ մարդը պետք է աշխատի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անընդունելի մտածողություն է, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պիտի օգնի, որպեսզի նա հաց... հումանիտար օգնություն պիտի տան: Սա աբսուրդ է, սա ապապետական մտածողություն է: Աշխատունակ մարդը պետք է աշխատի: Որտե՞ղ աշխատի, ո՞նց աշխատի, սա երկրորդ թեման է:
Ուստի մենք համակարգում ներդնում ենք հետևյալը, որ աշխատունակ մարդը, որն անապահով ընտանիքի ներկայացուցիչ է, պետք է գրանցվի նախ որպես աշխատանք փնտրող, որ մեր աշխատանքի համակարգն իրեն տեսնի և պատեհ առիթով նրան առաջարկի աշխատանք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ աղքատությունը հաղթահարում են աշխատանքով, ուստի աշխատունակ մարդուն չաշխատելու հնարավորություն պետք է չտալ:
«Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել մեր այն սիրելի քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ իրենք պետք է աղքատ լինեն և շարունակեն այդպես մնալ: Ո՛չ, մենք նրանց պետք է խրախուսենք, աջակցենք, պետք եղած դեպքում ճնշում գործադրենք»,- ասաց վարչապետը:
Այս համատեքստում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հավելեց՝ աշխատունակ, բայց չաշխատող մարդկանց թիվը, պոտենցիալը, որ հնարավոր է ակտիվացնել, շուրջ 30 հազարն է. «Մենք 2021-ի՝ մինչև ՄՍԾ-ի ստեղծումը, ունեցել ենք համակարգում 93 հազար անապահով ընտանիք, այս տարվա հունիսի տվյալներով 65 հազար է»:
Նախարարը նաև նշեց՝ համակարգը գործարկելիս կլինեն նոր մուտքեր, քանի որ կան մարդիկ, որոնք համակարգում չեն, բայց պետք է լինեն, և կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք չպետք է լինեն համակարգում, բայց համակարգում են:
Նոր համակարգը կգործարկվի մարզերից մեկում 1-2 ամիս ժամկետով, կիրականացվի մոնիթորինգ, ապա կտարածվի բոլոր մարզերում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորածների հարազատները նամակ են ուղղել Փաշինյանին՝ խնդրելով՝ գոնե ընդունի իրենց
Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում արցախցի անհետ կորածների հարզատները։ Նրանք պահանջում էին իշխանութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակադեմիական քաղաքը գործելու է 2030 թվականից․ Ժաննա Անդրեասյան
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը շատ խոշոր ծրագիր է և դրա իրականացումը փուլերով պետք է լինի. այս օրերին քննարկում ենք նաև թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոդարում ցույցեր են տեղի ունենում լույսի զանգվածային անջատումների պատճառով
Կրասնոդարում հուլիսի 20-ի ցերեկը մարդիկ փակել են փոզոցները պահանջելով վերականգնել Էլեկտրաէներգիան։ Նրանք արդեն մեկ օր է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել` նշելով, որ առավոտյան հյուրընկալել է Փաշինյանի հետ...