Քաղաքականություն

Ոչ բարեկամական երկրներում ապրող մեր հայրենակիցները լուրջ ճնշման են ենթարկվում. Զախարովա

Marine 169 դիտում
Ոչ բարեկամական երկրներում ապրող մեր հայրենակիցները լուրջ ճնշման են ենթարկվում. Զախարովա

Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում իր դիրքերը կորցնելու ֆոնին Արևմուտքը շարունակում է բոլորին վզին փաթաթել նեոլիբերալ դիրքորոշումները, որոնք հակասում են մարդկային էությանը և տանում դեպի ազգային ինքնության կորստի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ստամբուլում ռուսալեզու արտասահմանյան լրատվամիջոցների մեդիաֆորումի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում: 


Բազմաբևեռ աշխարհի ձևավորման և միջազգային հարաբերություններում արդար կանոնների կայացման պայմաններում Արևմուտքը կորցնում է իր գերիշխող դիրքը։ Սակայն բացասական ազդեցությունը հատկապես սուր են զգում ոչ բարեկամական երկրներում ապրող ռուս հայրենակիցները, որոնք ավելի ու ավելի հաճախ են բախվում խտրականության, ճնշման և նույնիսկ ուղիղ սպառնալիքների։


«Ոչ բարեկամական երկրներում ապրող մեր հայրենակիցները լուրջ ճնշման են ենթարկվում, երբեմն՝ նույնիսկ իրական սպառնալիքների։ Դա դրսևորվում է նրանց իրավունքների խախտումներով, հասարակական գործունեությանը և ռուսալեզու լրատվամիջոցների աշխատանքին խոչընդոտելով։ Ռուսական լրագրության նկատմամբ իսկական հալածանք է սկսվել», – հայտարարել է Զախարովան։


Զախարովան ընդգծել է, որ պատմական ճշմարտությունն անհերքելի է, այն ապրելու է և փոխանցվելու ապագա սերունդներին։ Այս առումով նա նշել է ռուսական ԶԼՄ–ների դերը, որոնք, ըստ նրա, կատարում են, այսպես կոչված, տեղեկատվական միջնորդի դերը՝ հարմարեցնելով ռուսական օրակարգը իրենց երկրների իրողություններին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250