Ադրբեջանցի պատվիրակը` Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրս գալու մասին

Ամեն բան, որ դրականի է տանում, ժամանակ է պահանջում, և մենք վստահ ենք, որ երկու ժողովուրդները դեմ են հակամարտության և պատրաստ է սկսել հարաբերությունների կարգավորման գործընթացը և գոյակցումը Հայաստանի հետ։ Այս մասին, այսօր Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Ադրբեջանը ներկայացնող պատվիրակ, Թոփչուբաշովի կենտրոնի հիմնադիր Մուրադ Մուրադովը


«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, հասարակությունները տալիս են դրական ժեստ, որպեսզի ավելի դրական ու լավատեսական ֆոնի վրա գնա գոյակցումը միմյանց հետ»,–ասաց նա։


Հարցին, արդյոք Ադրբեջանի զինուժը պատրաստվում է դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքից, որոնք օկուպացրել է 2021-2023 թվականների ընթացքում, որպես խաղաղությանը միտված քայլ, նա պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ամբողջովին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են և գնահատում են։


Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, ապա դելիմիտացիան մեկ ուղով չէ, որ պետք է անցնի, այլ փուլերով է իրականացվում։ ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի անկլավների կամ տարածքների փոփոխություն։ Որոշ տարածքներից պետք է դուրս գան և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, տարածքների որոշակի փոփոխություն պետք է տեղի կունենա»։


Ավելի վաղ Ադրբեջանցի պատգամավորը խոսել էր նաև խաղաղության պայմանագրի չստորագրման պատճառների մասին: 

Քաղաքականություն